Գտնվում է Վանկուվեր կղզու, Բրիտանական Կոլումբիայի հարավ-արևմտյան մասի (Կանադա) և Վաշինգտոն նահանգի հյուսիսային մասի (ԱՄՆ) միջև։ Դիսքավերի կղզու հյուսիսային մասում նեղուցը բաժանվում է երկու թևի՝ Ջոնսթոնը և Շառլոտ թագուհու նեղուցը։ Հարավում նույն ձևով նեղուցը բաժանվում է Սան-Խուան կղզեխմբով, բաժանվելով Հարո և Ռոզարիո թևերի։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը նեղուցի հարավային սահմանը սահմանում է որպես այն գիծը, որն անցնում է Սատուրնի, Պատոսի, Սուսիայի, Մատիայի և Լոմմի կղզիներով[3]։ Ձևավորում է ներքին ջրուղու մի հատված Սիեթլի (Վաշինգտոն նահանգ) և Սկագուեյ քաղաքի (Ալյասկա նահանգ) միջև։ Այն ունի մոտ 240 կմ երկարություն, լայնությունը տատանվում է 18,5-ից 55 կմ, նեղուցի միջին խորությունը 156 մ է, իսկ առավելագույն խորությունը հասնում է 447 մ-ի։ Նեղուցի ջրային հայելու մակերեսը կազմում է մոտ 6800 կմ2։ Նեղուց թափվող ամենամեծ գետը Ֆրեյզերն է (բերում է նեղուց մտնող ամբողջ քաղցրահամ ջրի մինչև 80%-ը) Ջորջիա նեղուցում գտնվում են մի քանի խոշոր (ամենամեծը Տեքսադան է) և շատ փոքր կղզիներ։
Նեղուցը անվանումը ստացել է 1792 թվականին Ջորջ Վանկուվերի կողմից, ով այն անվանել է «Ջորջի ծոց» Մեծ Բրիտանիայի թագավոր Ջորջ III-ի պատվին[3]։ 1865 թվականին նավապետ Ռիչարդսը, հստակեցնելով օբյեկտի գտնվելու վայրը՝ նա փոխեց «ծոց»-ը «նեղուց»-ով, բայց տեղի բնակիչները դեռ հաճախ ասում են «ծոց»[4]։
↑Джорджия (пролив в Канаде) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.